Կամերային Երաժշտության Ազգային Կենտրոն

Համերգասրահներ
Կարևոր է իմանալ
ք․ Երևան Իսահակյան փող. 1

1977թ-ին ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով կառուցվել է Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը։ Շինությունը իր մեջ ներառում է հանդիսասրահ, բեմ, ճեմասրահ և նախասրահ։
Կամերային երաժշտության տանը մշտապես տեղի են ունենում հայ և արտասահմանյան արտիստների մասնակցությամբ համերգներ և փառատոններ։ Այստեղ կա 300-տեղանող դահլիճ, որտեղ անցկացվում են փառատոններ, հոբելյաններ, հանդիպումներ, էքսպոներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ։
Այստեղ տեղի են ունենում երգեհոնային համերգներ։ 1979թ-ին տեղադրված հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնը եզակի էր իր տեսակի մեջ և մինչև այսօր հիացնում է այցելուներին։ Այն ստեղծված է 17-18 դարերի երգեհոնների օրինակների հիման վրա ու նախատեսված է հիմնականում բարոկ երաժշտություն կատարելու համար։ Առաջինը համերգին ելույթ է ունեցել Հայաստանի ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը։

5.0

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամերը՝ 10:00-18:00

Կոնտակտներ
+374-10-586046, +374-10-526718
armmusichall@gmail.com
chamber-music.mus.am
https://nccm.am/
Նման վայրեր
Մոտակա վայրեր